18:42 , 13 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ն դատապարտել է Աֆղանստանի Փարվան կենտրոնական նահանգի Բաղրամի բանտից ահաբեկչության մեջ կասկածվող 65 կալանավորների ազատումը: Այս մասին հայտնում է Փաժվոկ գործակալությանը:
«Դրանք վատ մարդիկ են, նրանց ձեռքերին անմեղ մարդկանց արյուն կա: Դա արջի ծառայություն Է աֆղան ժողովրդին և օտարերկրյա զորակազմի զինծառայողներին, որոնք զոհվում են ահաբեկիչների գնդակներից: Մենք այդ կալանավորներին ազատվելուց անմիջապես հետո բռնելու պլաններ չունենք: Բայց եթե նրանք փորձեն վերստին զբաղվել նախկին գործունեությամբ, ապա մենք նրանց հարցերը կլուծենք»,-գործակալությունը մեջբերել Է Աֆղանստանում գործող ամերիկյան զորակազմի հրամանատարության հայտարարությունը:
Բաղրամի բանտի վարչակազմի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ Աֆղանստանի ղեկավարության հրամանին համապատասխան, կալանավորներն ազատ են արձակվել փետրվարի 13-ի առավոտյան:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին նախագահ Համիդ Քարզայի վարչակազմը հաղորդել էր 88 կալանավորվածներից 72-ին ազատելու պլանների մասին՝ նրանց մեղքի բավարար ապացույցների բացակայության կապակցությամբ: