18:02 , 13 փետրվար, 2014
Aravot.am-ը գրում է.
Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջ տոնը: Այս տոնի շրջանակներում «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Տեր հայրը խոսեց Տեռնընդառաջ տոնի խորհրդի և Առաջավոր Պահքի մասին: «Պահքը անբաժանելի մասն է քրիստոնեական կյանքի և առավել ևս քրիստոնյա անհատի ձևավորման համար, քանի որ պահքը կոչված է մարդու մարմինը տկարացնելով՝ հոգին ավելի զորացնելու: Առաջավորաց պահքը հենց առաջին պահքն է, որը սահմանել է Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալու համար: Պահքի ժամանակ մարդիկ հրաժարվում են կենդանական սննդից և ամենակարևորը ուշադրություն են դարձնում իրենց հոգևոր, բարոյական կեցվածքին»: Հայ առաքելական եկեղեցին այս օրը սկսելու է տոնել նախատոնակով: Այս տոնն իր մեջ կրում է կարևոր խորհուրդ: «Հրեական իրականության մեջ կար ավանդույթ՝ երբ զավակը ծնվում էր, 40 օրականում ընծայում էին տաճար, և ով ինչի հնարավորություն ուներ զոհաբերում էր՝ Մովսեսի օրենքի համաձայն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ