ԱՄՆ-ում գազախողովակի պայթյունի հետևանքով հրկիզվել է մի քանի տուն


17:50 , 13 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Կենտուկի նահանգի Ադեր շրջանում գազախողովակ է պայթել, անցկացվում է շրջակա տների բնակիչների տարհանում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով WKYT հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02.00-ին՝ Նայֆլի համայնքում: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը տարածվել և հասել է բնակելի տներին: Հրկիզվել է նաև չորս ավտոմեքենա: 

Ոստիկանության տվյալներով՝ տուժել է առնվազն մեկ մարդ, ով հոսպիտալացվել է այրվածքներով: