Ջուսը՝ 18+ ֆիլմում նկարահանվելու, կնոջ հետ սկանդալային համբույրի ու իր ընտրյալի մասին


17:32 , 13 փետրվար, 2014

Ջուսը՝ 18+ ֆիլմում նկարահանվելու, կնոջ հետ սկանդալային համբույրի ու իր ընտրյալի մասինLife.panorama.am-ը գրում է.

Ինչ տարին սկսվել է` հայկական շոու-բիզնեսի էքսցենտրիկ կերպարներից մեկը` երգչուհի Ջուսը լռում է: Նա այս ընթացքում երկրպագուների համար մի քանի անակնկալներ է պատրաստել` տեսահոլովակի, ֆիլմի տեսքով, և էլի ինչ-որ բան, որի մասին կհայտնի գարնանը: Ջուսի կյանքում, սակայն, նորությունները միայն գործնական բնույթի չեն: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին մի խոստովանություն արեց, որն առնչվում է նրա անձնական կյանքին: Սիրո տոնին ընդառաջ բացահայտումները շարունակվում են...

-Արդեն երկու ամիս է`լռում եք, ինչո՞վ եք 

-Այո, այս երկու ամսում լռեցի, որ մարտին ներկայացնեմ նոր  տեսահոլովակի պրեմիերա` «Passion» երգի հիման վրա: Ինչպես գիտեք, երգն էլեկտրիկ-էթնո ոճում է: Սա տարբերվում է իմ բոլոր երգերից: Այն դուր է գալիս հատկապես արտասահմանցիներին:  Ասեմ, որ  մենք նկարահանել էինք տեսահոսահոլովակի նախնական տարբերակը, որը շատ վատ էր ստացվել. ստիպված նկարահանեցինք երկրորդ անգամ:

-Ինչո՞վ է այս մի տեսահոլովակը տարբերվում նախորդներից:

Սա, ի տարբերություն մյուսների, միստիկ բնույթի տեսահոլովակ է: Այն տարբերվում է իմ և բոլոր հայկական տեսահոլովակներից:  Այստեղ ես հանդես եմ գալիս լրիվ այլ` ավելի վառ  կերպարում: Տեսահոլովակի համար աշխատել են ոճաբան Սերժ Հարությունյանը, դիմահարդար Մերի Հարությունյանը: Զգեստներիս վրա աշխատել է Միկա Դանիելյանը: Մարտին կտեսնեք այս կոմպլեքս աշխատանքի վերջնական արդյունքը:  Ասեմ նաև, որ այդ ամիսը վառ  է լինելու.  կլինեն նաև ուրիշ անակնկալներ, որոնք գաղտնիք են:  Ունեմ նաև մի նորություն.  պրեմիերայի օրը այն հասանելի կլինի բոլորին:

-Նորությունը կապված է կարիերայի,  թե ՞անձնականի հետ:

-Չեմ կարող ասել, թող անակնկալ մնա…

-Նկարահավել եք նաև +18  ֆիլմում: Ո՞րն է այս կինոյի  առանձնահատկությունը: Այն ե՞րբ  կհայտնվի էկրաններին:

-Այս տարվա ապրիլի 7-ին կլինի նոր ֆիլմի պրեմիերան: Ասեմ, որ այն նկարահանվել է բոլորովին այլ ոճով. Տարանտինոյի ֆիլմերի տիպի է: Դա, այսպես ասած, հնարքային ֆիլմ է:  Փետրվարի վերջին քաղաքում կդրվեն արդեն կինոյի վերաբերյալ գովազդային պաստառներ: Մարտին կանցկացվի փակ դիտում, իսկ ապրիլին այն հասանելի կլինի բոլորին: Ես չեմ տեսել ֆիլմը, բայց ինձ ասել են, որ «գժական» բան է ստացվել (ծիծաղում է):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ