17:09 , 13 փետրվար, 201414 տարեկանում հոլանդացի Յոհան Շչերտֆը պատրաստեց իր առաջին թղթե թռչունը՝ առաջնորդվելով Մալքոլմ Թոփի ստեղծած նմուշներով: Նա աստիճանաբար սկսեց ավելի շատ ժամանակ հատկացնել թղթե թռչունների ստեղծմանը: Նրա ստեղծած թղթե թռչունները և նրա նկարած գեղանկարներն այնքան գեղեցիկ էին, որ նրան շուտով ընդունեցին Հաագայի գեղարվեստի թագավորական ակադեմիա: Հենց այստեղ էլ նա կատարելագործեց իր նկարչական և քանդակագործական տաղանդը: Մոտ 30 տարի է անցել այդ ժամանակից, և այսօր Շչերտֆն արդեն հմուտ նկարիչ և քանդակագործ է: Նա կերտում է մի շարք առարկաներ, այդ թվում՝ զանազան կենդանիներ, նավեր և թռչուններ: Այս թռչունները գրեթե ամբողջովին ձեռքի աշխատանք են: Շչերտֆը միայն նախնական էսքիզը գծելու համար է համակարգիչ օգտագործում: Թռչունների քանդակներն ավարտուն տեսքի բերելու համար մի քանի օր, իսկ երբեմն մի ողջ ամիս է պահանջվում: Շչերտֆը միայն թուղթ և ջրաներկ է օգտագործել այս քանդակները ստեղծելու համար:







