Մոսկվայի Սոլյանկա պատկերասրահում բացվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ցուցահանդեսը


16:36 , 13 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Մոսկվայի Սոլյանկա պատկերասրահում կբացվի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ցուցահանդեսը, որը նվիրված է վարպետի 90-ամյակին՝ հաղորդում է RIA Novosti-ն:

«Այս ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ դա ոչ միայն հիշատակման ցուցահանդես է: Դրանում ներկայացված են ոչ միայն Փարաջանովի կյանքի և ստեղծագործության հետ կապված իրեր: Դա որոշ իմաստով ժամանակակից նկարչի (Կատի Բոչավար) հայացքն է՝ ուղղված նրա աշխարհին և գեղարվեստական տարածությանը՝ կապված այլ մարդկանց հետ, որոնք շարունակում են նրա ավանդույթը»,- ասել է կինոգետ, ցուցահանդեսի համակարգող Վյաչեսլավ Շմիրովը:

Ինչպես նշում են նախագծի կազմակերպիչները, պատկերասրահում կառուցված Փարաջանովի տարածքը հստակորեն համապատասխանում է նրա ստեղծագործության սահմաններին՝ ձեռագործ և կինեմատոգրաֆիա: Ավելի քան 30 ցուցանմուշ կներկայացնի Երևանի Փարաջանովի անվան թանգարանը: Ցուցահանդեսում զգալի տեղ է հատկացվել նրա ֆիլմերին:

«Նա կարողանում էր վերստեղծել ցանկացած ազգային միջավայր. «Նռան գույնը» հայկական կինոյի դասականներից է, «Մոռացված նախնիների ստվերները»՝ ուկրաինական, «Աշուղ Ղարիբը» և «Սուրամի ամրոցի լեգենդը»՝ վրացական: Այս ամենը ցուցահանդեսին կներկայացվի հրապարակված թերթիկների և շարժվող կադրերի միջոցով»,- ասել է Շմիրովը: