16:00 , 13 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Եգիպտացի դերասան Վաիլ Մասնուրը, որը հնչունավորում է Disney ընկերության սիրված կերպար Դոնալդ Դաքին, զրկվել է այդ աշխատանքից: Ինչպես հաղորդում է Haaetz իսրայելական թերթը, նա աշխատանքից հեռացվել է անմիջապես այն բանից հետո, երբ եգիպտացիներին հրապարակավ կոչ է արել ոչնչացնել Իսրայելը:
2013թ. օգոտստոսին դերասանը Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, որ ատում է սիոնզիմը, և նրա ատելությունը սիոնիստների հանդեպ գնալով մեծանում է նրանց կողմից բռնագրավված հողի նոր կտորի հետ:
Disney ընկերությունը դերասանին հաղորդել է, որ նա այլևս չի աշխատում այնտեղ: Պարբերականի փոխանցմամբ՝ Ուոլթ Դիսնեյի զարմուհի Աբիգայիլ Դիսնեյը դերասանի հայտարարությունը զզվելի է համարել: