15:16 , 13 փետրվար, 2014
Մեր քաղաքական կյանքի մասին մի փոքրիկ բնորոշում էլ այսօր աչքովս ընկավ: Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ ում խոսքերն են, բայց տիպիկ նկարագրում են մեր առօրեական քաղաքական դաշտը՝ «Ով չունի նոր գաղափարներ, փաստերը տեսնել չի կարող»: Քանի-որ մենք սիրում ենք ամեն ինչը քաղաքականացնել՝ սա էլ քաղաքական կոնտեքստով բացենք: Նոր գաղափարների բացակայության պատճառով քաղաքական դաշտում լճացում է տեղի ունենում, ոչ ոք լուծումների տարբերակ չի առաջարկում ու միայն դեմ են, որտեղից առաջարկեն, եթե մարդիկ ապրում են անցյալով ու նոր գաղափարներից ու ավելի ադեկվատ մոտեցումներից խուսափում են, փաստերը հնացած են, իսկ նորերի մասին խոսք անգամ լինել չի կարող:
Ուրիշ է պայքարը քաղաքացիական ոլորտում: Այնտեղ նորարարությունը կա, հետաքրքրությունը կա: Մարդիկ պայքարում են հանուն, ոչ թե դեմ: Չնայած որ շարժումները կոչվում են «Դեմ ԵՄ», բայց «դեմ եմ հանուն ինչ-որ բանի» կոնտեքստով է ամեն ինչ մատուցվում: Հարցն այլ է՝ այդ շարժումները ժամանակավրե՞պ են, ճի՞շտ են, թե ոչ: Հարցն այն է, որ քաղաքացիական գիտակցությունը զարգանում է, իսկ քաղաքականը՝ դոփում է կամ ետ է գնում անվերադարձ: