13:48 , 13 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե` հայկական կողմը խախտել է Սոչիի օլիմպիադայի ընթացքում «օլիմպիական հրադադարը» պահպանելու` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, իսկ դա ըստ Հասանովի, նշանակում է, որ Հայաստանը հետաքրքրված չէ կառուցողական երկխոսության կայացմամբ:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունները, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանընշեց, որ Ադրբեջանի այս հայտարարությունը շանտաժի դրսևորում է:
«Ադրբեջանը փորձում է իր մեղքը բարդել Հայաստանի վրա: Ամեն ինչից զատ, պետք է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ տարածաշրջանային անկայունությունը հակասում է հայկական կողմի շահերին, ինչը նշանակում է, որ տրամաբանորեն, հայկական կողմն ամեն ինչ անում է հրադադարի ռեժիմի կանոնների պահպանման համար: Ուրիշ բան, որ ադրբեջանական շանտաժը որոշ դեպքերում «աշխատում» է և միջազգային հանրությունը ոչ միշտ է համարժեք արձագանքում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին», -ասաց վերջինս:
Ըստ Ա. Մխիթարյանի, Ադրբեջանի քայլերը հիմնված են ստի ու կեղծիքի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ