ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ, նոր ռեկորդ. Մեր ընտրանին 30-րդն է աշխարհում


13:36 , 13 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցրել է իր համար ռեկորդային՝ 30-րդ հորիզոնականը: Մեր ընտրանու ակտիվում կա 771 միավոր: Մեր թիմը նախորդ աղյուսակի համեմատ առաջադիմել է 8 տեղով:

Մեր հավաքականն առաջ է անցել այնպիսի թիմերից ինչպիսիք են Չեխիան, Ռումինիան, Թուրքիան, Պարագվայը, Ճապոնիան, Լեհաստանը և այլք: Ադրբեջանի հավաքականը մեր թիմին զիջում է 63 տեղով և 93-րդն է:

Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Իսպանիա – 1506 միավոր
2. Գերմանիա – 1314 
3. Արգենտինա – 1255 
4. Պորտուգալիա – 1219 
5. Կոլումբիա – 1211 
6. Շվեյցարիա – 1159 
7. Ուրուգվայ – 1157 
8. Իտալիա – 1135 
9. Բրազիլիա – 1125 
10. Նիդերլանդներ – 1122 
...
30. Հայաստան – 771