13:06 , 13 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Աֆղանստանի իշխանությունները փետրվարի 13-ին ազատ են արձակել 65 բանտարկյալների, որոնք դատապարտվել էին ահաբեկչական գործողությունների մասնակցելու մեղադրանքով: Այս մասին գրում է Ֆրանս Պրեսը:
Ենթադրյալ տալիբների ազատ արձակումը քննադատության է արժանացել ԱՄՆ կողմից: Ամերիկացիների կարծիքով, նրանք կարող են վերադառնալ իրենց կազմակերպությունների շարքեր և շարունակել հարձակումները ՆԱՏՕ-ի կամ էլ Աֆղանստանի զինված ուժերի զինծառայողների վրա:
ԱՄՆ տվյալներով, ազատ արձակվածները մասնակցել են զինվորականների վրա հարձակումներին: Դրանց արդյունքում սպանվել կամ վիրավորվել է ՆԱՏՕ-ի 32 աշխատակից և Աֆղանստանի 23 քաղաքացի: Մինչդեռ, Աֆղանստանի նախագահ Համիք Քարզայի կարծիքով, բանտում տեղի է ունենում արմատականացման գործընթաց, և նրանք սկսում են ատել իրենց երկիրը:
Աֆղանստանի իշխանությունները մտադիր են բանտից 650 կալանավոր ազատ արձակել, քանի որ նրանց մեղավորությունը չի ապացուցվել: