12:52 , 13 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Առաջավորաց պահքն առաջինն է Հայ Եկեղեցու պահքերից, այն սահմանել է Գրիգոր Լուսավորիչը: Այս պահքը ոչ մի բանով չի տարբերվում մյուս պահոց օրերից: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
«Մարդիկ ուշադրություն են դարձնում իրենց հոգևոր բարոյական վիճակին: Այս պահքը նախորդում է Սուրբ Սարգսի տոնին»,- ասաց նա:
Փետրվարի 14-ին Եկեղեցին կտոնի ՏեառնԸնդառաջը: Այսօր երեկոյան նախատոնակ կմատուցվի:
«Տոնը կոչ է Տիրոջն ընդառաջ գնալու, բայց դա չպետք է սահմանափակված լինի մեկ օրով: Մենք պետք է ամեն օր մաքրվելով գնանք Տիրոջն ընդառաջ»,- ասաց Տեր Շմավոնը:
Տոնին որպես ավանդույթ եկեղեցիների բակում խարույկներ են վառվում, քահանայի խոսքով, սա հեթանոսության հետ առնչություն չունի, ժողովրդական ավանդույթ է, որ մարդիկ անում են և ուրախանում: «Եթե առանց որևէ սխալ բանի է արվում, հակառակ բան դավանաբանությանը չկա, եկեղեցին դեմ չի կարող լինել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ