12:30 , 13 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ՀԷՑ–ի աշխատակիցները որոշեցին ամեն դեպքում գնալ այսօր՝ ժամը 16.00-ին ՀԷՑ ղեկավարության հետ հրավիրված հանդիպմանը և այնտեղ փորձել ստանալ իրենց հարցերի պատասխանները։
Նրանցից մի քանիսը կմասնակցեն հանդիպմանը, սակայն կոչ արեցին բոլոր հավաքվածներին կրկին գալ այդ ժամին և սպասել մինչև հանդիպման ավարտը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներն այսօր ընդդեմ կուտակային կենսաթոշակների բողոքի ակցիա են անցկացնում իրենց կենտրոնական գրասենյակի մոտ՝ պահանջելով վերադարձնել, իրենց իսկ խոսքով՝ ապօրինի պահված գումարները:
ՀԷՑ-երի աշխատակիցները սակավաթիվ են և արագ տարածվեց, որ նրանցից մի քանիսին տնօրինությունը փորձել է համոզել, որ դուրս չգան բողոքի ակցիայի՝ առաջարկելով, որ ժամը 5–ին բողոքի ակցիա կանեն և անելիքները ու իրավիճակից դուրս գալու ելք կգտնեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ