12:17 , 13 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կվերակառուցի Ստեփանավանի օդանավակայանի թռիչքուղին ու շենք-շինությունները` այն դարձնելով տարածաշրջանում մրցունակ օդանավակայան: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Ստեփանավանի օդանավակայանի տարածքը, շենքերը և թռիչքուղին ներկայումս գտնվում են անմխիթար վիճակում: «Իրականացվող աշխատանքների շնորհիվ կբարձրանա բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների արդյունավետությունը և օպերատիվությունը, կզարգանա ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ կառույցների շրջանակներում համագործակցությունը, ՀՀ-ն կունենա ևս մեկ պահեստային օդանավակայան»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ