11:41 , 13 փետրվար, 2014
Yerevannews.am-ը գրում է.
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկայացրեց մի քանի մարզիկների տարկետման իրավունք տալու նախագիծը, իսկ մեկ մարզիկ էլ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: Մասնավորապես ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ Արմեն Մանուչարյանը, Էդգար Բաղումյանն ու Անդրեյ Շահգելդյանը ստացան տարկետման իրավունք: Տարկետման իրավունք ստացավ նաև ըմբիշ Մուսա Մուրտազալիևը: