Արդեն 12 տարի է ՀՀ-ում հիշարժան օրերի ցանկում հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր


01:08 , 29 հունիս, 2012

Արդեն 12 տարի է մեր հանրապետությունում հիշարժան օրերի ցանկում հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը նույն ցավն ու վիշտը միավորող մարդկանց` անհայտ կորածների հարազատներին ու բարեկամներին, ինչպես նաև ազատամարտի անուրանալի արժեքն ու ողջ իմաստը գիտակցող մարդիկ սրտով ու մտքով փորձում են փնտրել, գտնել ու հասկանալ մի շատ կարեւոր բան. շատ Հերոս Հայորդիներ իրենց պայքարում կյանքով հատուցեցին Հայրենիքի պաշտպանության ու ազատության դիմաց: Արդյոք մենք, ապրողներս պատրաստ ենք ապրելով ու արարելով պայքարել հանուն արյամբ ձեռքբերված ազատ ու անկախ Հայրենիքի: Թ՞է էլի մտածում ենք գաղթական լինելու մասին...Որովհետեւ եթե գաղթականության մասին ենք մտածելու ուրեմն ավելի լավ է չխաբենք ինքներս մեզ, իզուր խոսքեր չշռայլենք ու չնսեմացնենք օրվա խորհուրդը, ակնածանքն ու մեր Հերոսների հիշատակի առջեւ խոնարհումը: