10:54 , 13 փետրվար, 2014
Տո դե էս ի՞նչ եք անում, է: Նայում եմ՝ Հովիկ Աբրահամյանը գնացել է սահման (բլյա-բլյա-բլյա) զինվորների հետ նկարվելու համար: Հերիք չի՞, չեմ հասկանում, բանակն ու խրամատը սարքել եք ձեզ համար ֆեյշն պոդիում:
Մի օր հայրենիքի զինվորը «չեստ տված» քայլում է Խաչիկ Ասրյանի դիմաց ու խրատներ լսում, մյուս օրը վարչապետն է իրան չբռնող համազգեստով տիկին նախարարների հետ խրամատներով անցնում կարմիր գորգի վրայով Օսկարի գնացող հեռուստաաստղի դեմքով, հիմա էլ ԱԺ նախագահն է իրեն գցել «վտանգների գիրկը», բա հո հետ չէ՞ր մնալու:
Համոզված եմ՝ պաշտպանության նախարարը ամսվա էս գլխից էն գլուխը առաջին գծում իրական գործ է անում. դեռ չեմ տեսել, որ թիթիզ սյուժեներ սարքի ու թիվիով ֆիքստուլանա: Ուրեմն գործ է անում: Դո՞ւք ինչ բանի եք, բարձրագու՛յն տղերք, չեք տեսնո՞ւմ, որ ձեր արածը սիրուն չի: