11:33 , 13 փետրվար, 2014
Նախորդ շաբաթ ժամանակակից նկարիչներից անդրադրաձել էինք տաղանդավոր նկարչուհի Նինո Չակվետաձեի սիրուն ու բարի հեքիաթային կտավներին: Այսօր ձեր դատին կհանձնենք ավստրալացի նկարչուհի Էլլ Ուիլսի աշխատանքները, որոնք մեծապես տարբերվում են նախորդ ավեստագետի աշխատանքներից: Ուիլսը հիմնականում ստեղծագործում է մատիտով (հիմնականում 2B կամ B տեսակի մեխանիկական մատիտներ), ինչպես նաև ջրաներկով ու ակրիլով: Նկարիչը սիրում է նկարել այն ամենը, ինչ ոգեշնչում է նրան ու չի սիրում պատվերով ստեղծագործել: Էլլ Ուիլսը ապրում ու ստեղծագործում է Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում: Նրա աշխատանքները դիտեք ստորև:
© Elle Wills