Տեառնընդառաջ. տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն


10:12 , 13 փետրվար, 2014

Տեառնընդառաջ. տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի ՏաճարնPanorama.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր և Ս. Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիներում Տեառընդառաջի նախատոնակին ու տոնի բուն օրը` Ս. Պատարագից հետո, կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Մի շարք եկեղեցիների բակերում կազմակեպվելու են համերգներ: Այս մասին տեղեկացնում են Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից: 

Տոնի մասին
Տերունի տոնով մենք հիշատակում ենք 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ա. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ գալիս է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` Նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ