Այդքան տղաների մեջ ինչո՞ւ պետք է ոստիկանները հենց աղջկան ապտակեն


10:16 , 13 փետրվար, 2014

Եթե ոստիկանները ապտակել են լրագրող Անի Գևորգյանին, վստահ եմ, որ ոստիկանապետը խստագույնս կպատժի այդ ոստիկաններին, իսկ եթե ոչ, ապա Անի Գևորգյանը պետք է խստագույնս պատժվի ոստիկանության դեմ սուտ հաղորդագրություն տարածելու և ոստիկանի կերպարը վարկաբեկելու համար: Այդ ժամանակ ՀԱԿ-ի պատգամավորները ստիպված կլինեն ներողություն խնդրել ոստիկանությունից անհեթեթ որակումների և հայտարարությունների համար: Չեմ կարողանում հասկանալ, թե այդքան տղաների մեջ ինչու պետք է ոստիկանները հենց աղջկան ապտակեն, առավելևս երբ վերջին շրջանում բազմիցս ականատես ենք եղել ապտակների արժանի ակտիվիստների, որոնք այդպես էլ ապտակ չեն ստացել: