10:13 , 13 փետրվար, 2014
Կյանքը թող շարունակվի....
Երեկ կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ իրենց բողոքը սկսեցին Մետրոպոլիտենի աշխատողները: Սպասենք այսօրվան, որովհետև կարող է կրկնվել դերասանների միջադեպը՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կոնտեքստով, իրենք լուծեն իրենց հարցերը ու պայքարը դադարի: Այս ամենի հետագան ցույց կտա ժամանակը:
Հայաստանի Հանրապետության դրամների վրա հայտնվեցին «ԴԵՄ եմ» քաղաքացիական ակցիայի կոչերը: Պայքարը նոր ձևեր է ստանում, քաղաքական ուժերի միջամտությունը, եթե չի լինում քաղաքացին՝ շահառուն, ավելի կրեատիվ ու գեղեցիկ է պայքարում:
Արտաշես Գեղամյանի գրքի մասին երեկ շատ խոսվեց: «Նիմֆոմանուհին» ֆիլմի շուրջ ստեղծված աժեոտաժը, եթե չլիներ Գեղամյանի գիրքը, ավելի շատ PR կլիներ:
«Նիմֆոմանուհին» ֆիլմը Հայաստանում բոյկոտվեց, բայց այդ բոյկոտը աբսուրդի է հասցվում: Հարցն այն է, որ «պոռնո» եզրույթը Հայաստանից փնտրվում է բոլոր բառերից շատ՝ ըստ Գուգլի տվյալների, ես չեմ կասկածում, որ մի քանի ամսից Հայաստանը կլինի առաջատարների թվում «Նինֆոմանուհի» ֆիլմի փնտրողների շարքում: Հա մեկ էլ, որոշ խելոքների ուղեղով անցել էր այս ֆիլմը ևս քաղաքականացնել: Ինչ կարող ես ասել այդպիսի մարդկանց, եթե ոչ միայն ցավակցում եմ: