09:48 , 13 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Պանամայի ջրանցքի ընդլայնման աշխատանքները կավարտվեն 2015-ի դեկտեմբերին, ոչ թե հունիսին, ինչպես ավելի վաղ ծրագրվել էր: Այս մասին հայտնել է ջրանցքի հարցերով վարչության ղեկավար Խորխե Լուիս Կիխանոն՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Կիխանոն հայտարարել է, որ իրենք և GUPC կոնսորցիումը, որի մեջ է մտնում ընդլայնման աշխատանքներն իրականացնող իսպանական Sacyr ընկերությունը, նախնական համաձայնության են հասել նախկինում դադարեցված աշխատանքների վերսկսման մի շարք հարցերի շուրջ: Նրա խոսքով՝ վեճը կհարթվի մեկ շաբաթվա ընթացքում:
«Կարծում եմ՝ եթե մենք որոշման գանք բանակցային ուղով, Պանամայի ջրանցքի ընդլայնումը կավարտվի 2015-ի դեկտեմբերին»,- ասել է Կիխանոն խորհրդարանում ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ իրենք մտադիր չեն վճարել պայմանագրում նշվածից ոչ մի սենտավո ավելի: Աշխատանքների ձգձգման պատճառով ջրանցքի չստացված եկամուտը կազմում է 95.3 մլն դոլար՝ հավելել է նա:
Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Sacyr-ը դադարեցրել է ջրանցքի ընդլայնման աշխատանքները աճող ծախսերի չվճարման պատճառով: