Բուժման ամենատարօրինակ եղանակներն աշխարհում. ՖՈՏՈՇԱՐՔ


04:53 , 13 փետրվար, 2014
Բուժման ամենատարօրինակ եղանակներն աշխարհում (լուսանկարներ )

 Life.panorama.am-ը գրում է.

1. Պերուում հղի կինը մասնակցում է դելֆինաթերապիայի կուրսերին: Դելֆինների արձակած ուլտրաձայները, ենթադրվում է, որ խթանում են արգանդում գտնվող պտղի ուղեղը՝ այդպիսով բարձրացնելով նեյրոնային զարգացվածության աստիճանը:

 2. Տզրուկաբուժությունը սկիզբ է առել դեռ 2500 տարի առաջ: Գիտնականները պարզել են, որ տզրուկների խայթոցների հետ օրգանիզմ փոխանցվող քիմիական նյութերն օժտված են ցավազրկող հատկություններով:  Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ տզրուկաբուժությունը արդյունավետ է արտրիտի և այլ հիվանդությունների դեպքում:

 3. Բուժական ցեխ: Պերուի «Հրաշքների ծովածոցի» յուրահատուկ հանքային աղերով հարուստ բժշկական ցեխը, ենթադրվում է, որ բուժում է բոլոր հիվանդությունները՝ պզուկներից մինչև ռևմատիզմ:

 4. Մեղվաբուժությունը կամ ապիթերապիան ի հայտ է եկել Չինաստանում: Մեղվի խայթոցներով բուժումն օգնում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են լերդացած արյունը, ռևմատոիդ արտրիտը, քրոնիկ հոգնածության սինդրոմը և ֆիբրոմիալգիան:

 5. «Hijama»-ն անոթներով բուժումն է մահմեդական երկրներում: Տարաները տեղադրվում են մարմնի տարբեր հատվածներում (որ հատվածը ունի բուժման կարիք) և մաշկը հավաքվում է տարայի մեջ: Այս գործընթացը, ենթադրվում է, որ օգնում է արյունը կուտակել մարմնի այդ հատվածում: Ապա անոթները հանվում են, արվում է կտրվածք, որպեսզի «ոչ մաքուր» արյունը դուրս գա, ապա կրկին տեղադրվում են տարաները: Համարվում է, որ բուժման այս եղանակը չափազանց օգտակար է քրոնիկ ցավերի, ռևմատիզմի, էնզեմայի և այլ լուրջ հիվանդությունների բուժման համար:

 6. Ծիծաղաբուժությունը կամ ծիծաղի թերապիան, ենթադրվում է, որ թուլացնում է սթրեսները և ավելացնում էներգիան: Բուժման սյս եղանակը հատկապես տարածված է Հնդկաստաում, որտեղ այն սկսել է գործել 1955 թ.-ից:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ