06:41 , 13 փետրվար, 2014
Հատուկ «հանրության լայն շրջանակների» համար ասեմ, որ կինոթատրոնը «ընտանեկան տարածք», «սուրբ օջախ» չի կարող լինել, այն տարածք է, որտեղ տարբեր ընտանիքներից ու տարբեր նախասիրություններով ու հայացքներով մարդիկ գիտակցված, ընտրովի գնում են դիտելու իրենց նախընտրած ֆիլմը։ Ի տարբերություն ինտերնետի ու հեռուստատեսության՝ կինոթատրոնում կարող են լինել տարիքային սահմանափակումներ, նաև ով չի ցանկանում ուղղակի չի գնում, հայկական ցածրորակ սերիալների ու հաղորդումների նման չի պարտադրվում հեռուստադիտողին (ի դեպ դրանց նկատմամբ հանրության վրդովմունքը չի ազդում դրանց շարունակման վրա)։ Եթե մտածում եք, որ դա նայելով կդառնաք նիմֆոմանուհի կամ չեք ուզում մի նայեք (չնայած դրա փոխարեն չոր պոռնո կնայեք հաստատ, բայց չմոռանաք հետո եկեղեցում մոմ վառել), բայց դուք ո՞վ եք, որ որոշեք, թե մնացածը ինչ նայեն։ Այս քայլով ուղղակի կտրուկ աճեց հետաքրքրությունը «Նիմֆոմանուհի» ֆիլմի նկատմամբ, որն արդեն կնայեն իրապես հանրության լայն շրջանակները և ընդգծվեց, որ Հայաստանը շարիաթի օրենքներով առաջնորդվող անոնիմ օնանիստների տեղ է։