Մտածում եմ` իզուր էլ ես արտագաղթեցի


05:37 , 13 փետրվար, 2014

Սովետի տարիներին Հայաստանում ընդամենը մի քանի ընտանիքներ տան աշխատողներ ունեին: Ընթերցելով հայոց մամուլը՝ նկատեցի, որ հիմա բազմաթիվ ընտանիքներ տան աշխատողներ ունեն: 
Մտածում եմ՝ իզուր էլ ես արտագաղթեցի: Կմնայի Հայաստանում, գիտնական մարդ էի, կաշխատեի իմ Բյուրականի աստղադիտարանում, կվաստակեի 60.000 դրամ ամսեկան աշխատավարձս ու մի երկու երեք տնային աշխատող էլ ես կպահեի: Մեկը գիտական գործերս կաներ, մյուսը տնով տեղով կզբաղվեր, երրորդն էլ ստատուսներս կգրեր: Իսկ ես էլ իմ համար մի ԱԺ կգտնեի ու հանգիստ ինձ համար կնոպկա կսեղմեի՝ օրական մի երկու երեք անգամ: