02:24 , 13 փետրվար, 2014
Երկար մտածեցի, թե արդյոք այսօրվա ոստիկանական-ՀՀԿ-ջահելիստական փոխանցումային համագործակցությունը խմբի պահպանման զգացողության արդյունք էր, թե իշխանական աթոռի ճոճի արտացոլում:
Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ հակված եմ մտածել, որ ավելի շատ 2-րդը. խոսքը ոչ թե ՀԱԿ-իշխանություն քաղաքական հակամարտությանն է վերաբերում, այլ հասարակություն-իշխանություն օր-օրի մեծացող անդունդին, որի ժայռի մի ծայրի վրա դրված է ռեժիմի ոտքը. ինչքան հեռվանան ժայռերն իրարից, այնքան ձգվելու է ռեժիմի ոտքն ու մի օր ձվերը ջարդվելով հանդերձ՝ անդառնալի հայտնվելու են անդունդի մեջ....
Անկախ ամեն ինչից, եթե ՀՀ քաղաքացու նկատմամբ կա բռնություն, յուրաքանչյուր քաղաքացի պետք է դատապարտի այդ հակաօրինական ու հակաիրավական արարքը, բայց Հայաստանում մարդիկ բռնությունը դատապարտում են սելեկտիվ, օրինակ, այս մեկը այսինչ կուսակցությունից է, լուռ մնամ, այս մեկը իշխանության հետ լավ է, աչքս փակեմ իրան տեղն է, այս մեկն աղանդավոր է, այն մեկը լֆիկական է, այն մեկն էլ մարմնավաճառ է, լավ են արել....
Ով նման չափանիշներով է առաջնորդվում, ուրեմն թող իրեն էլ տեսնի այդ նույն խմբերի մեջ...
Կարևորը՝ ակտիվիստներն ազատության մեջ են, մեծ հաշվով ոստիկաններն ու հհկիստներն ապահովեցին մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը...