Հայտնաբերվել է համբուրգեր ուտելու ճիշտ ձևը


00:39 , 13 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ճապոնացի գիտնականները մի քանի ամիս շարունակ փնտրել են համբուրգեր ուտելու ճիշտ տարբերակը: 3D մոդելավորման օգնությամբ նրանց հաջողվել է ապացուցել, որ մարդկանց մեծամասնությունը համբուրգերը սխալ է ուտում՝ ներքևից բռնում են միայն բութ մատներով, իսկ վերևից՝ մնացած բոլոր ութ մատներով: Այդ դիրքում միջուկը կայուն չէ և ընկնում է մինչև համբուրգերը կիսով չափ ուտելը: 

Ճապոնացիները նոր միջոց են առաջարկում՝ ներքևից պահել բութ մատներով և ճկույթներով՝ մնացած մատներով պահելով վերևի մասը: Այս դեպքում միջուկը իր տեղում կմնա և չի թափվի համբուրգերի սիրահարի կամ շրջապատի վրա: