00:07 , 13 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը կուրախացնի իր հայ երկրպագուներին համերգային ծրագրով հանդես գալով Երևանում: «Շախմատային Հայաստան» պարբերականի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես է նշելու իր 90-ամյա հոբելյանը, աշխարհի ամենահայտնի հայը պատասխանել է. «Հավանաբար, համերգ ունենամ Հայաստանում: Տարբեր տեղերից են հրավիրում Կանադա, Ֆրանսիա, ուրիշ երկրներ, բայց ես կարծում եմ ճիշտ կլինի, որ Հայաստանում կազմակերպվի համերգը»,-ասել է նա:
Ազնավուրը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում խենթի պես սիրել է շախմատ խաղալ: «Վերջին անգամ շախմատ խաղացել եմ 35 տարի առաջ: Շախմատ խաղալ ինձ սովորեցրել է Միսաք Մանուշյանը»,-պատմել է Ազնավուրը հավելելով, որ այսօր հետևում է շախմատին նվիրված առաջնություններին հայ շախմատիստներին երկրպագելու համար: