Ծովից-ծով Հայաստանից ենք խոսում, այնինչ դատարկվում են Հայաստանն ու Արցախը


22:25 , 28 հունիս, 2012

Հիշեցման կարգով պարզապես ուզում եմ մեր ազգայնականներին ու նժդեհականներին ասել, որ մինչև մենք ծովից-ծով Հայաստան ենք երազում ու այդ մասին երգեր երգում, մեր հարևան երկրներից բոլորը արդեն վաղուց ունեն ծովեր` և Իրանը, և Ադրբեջանը, և Վրաստանը, էլ չեմ խոսում Թուրքիայի մասին, ով այդ ծովերից ունի չորսը /Միջերկրական, Սև, Մարմարա և Էգեյան` փաստորեն ծովից-ծով Թուրքիա է/ հա մեկ էլ մինչև մենք մեր երազանքնարն ենք երազում ու սփյուռքից քաջալերող ելույթներ լսում, այդ նույն ժամանակաընթացքում ոչ միայն չեն վերաբնակեցվում ազատագրված տարածքները, այլ դատարկվում է Արցախն ու Հայաստանը: Երևի մարդիկ վիրտուալ ծովերից որոշում են գնալ իրական ծովեր...