Ֆոն Տրիերի «Հեշտամոլի» (Nymphomaniac) ոչ այնքան «հեշտ» ուղին Հայաստանում կամ ինչու՞ ֆիլմը չի լինի հայկական էկրանների


22:52 , 12 փետրվար, 2014

Աշխարհահռչակ դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի՝ մեծ աղմուկ հանած «Հեշտամոլը» (թարգմանությունը Զավեն Բոյաջյանի) կամ «Նիմֆոմանուհին»  ֆիլմը չի ցուցադրվելու Հայաստանում:

Երկրում, որտեղ ըստ պաշտոնական վիճակագրության, 2012 թվականի տվյալներով, Google-ում ամենաշատ որոնված բառը «պոռնո»-ն է, արգելվել էրոտիկ դրամայի ցուցադրությունը:

 

Այսօր՝ փետրվարի 12-ին, նման հայտարարությամբ հանդես եկավ «Սինեմա Սթար» կինոթատրոնը պատճառաբանելով թե՝
Կինոթատրոնի բացվելուց անմիջապես հետո «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» դարձել է «ԸՆՏԱՆԵԿԱՆ կենտրոն» և  հաշվի առնելով այդ հանգամանքը` կինոթատրոնը որոշեց  խուսափել հակասական կարծիքներից, վստահեցնելով՝ որ «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» հավատարիմ կմնա իր քաղաքականությանը  և կշարունակի հայաստանյան հանդիսատեսին ուրախացնել համաշխարհային կինոյի նորույթներով` եվրոպական ու ռուսաստանյան պրեմիերաներին զուգընթաց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն «ԸՆՏԱՆԵԿԱՆ կենտրոն» կինոմաններին անակնկալի բերեց՝ հայտարարելով, որ  փետրվարի 13-ից  կցուցադրվի սկանդալային ռեժիսորի ոչ պակաս սկանդալային ֆիլմը:

Ինչ կկատարվե՞ր, եթե Հայաստանում ցուցադրվեր ֆիլմը: Հասարակությունը կայլասերվե՞ր, թե՞ կխաթարվեր բարեպաշտ և բարոյախեղդ եղած ընտանիքների անդորրը:


Ո՞րն է ֆիլմի չցուցադրման գլխավոր պատճառը՝  հայտնի չէ:  Կամ ովքե՞ր էին բարոյախրատական մեկնաբանություններով հանդես եկող կինոգետները, կինոքննադատները կամ հասարակության մաս կազմող մարդիկ, ովքեր բողոքել էին  ֆիլմի ցուցադրման վերաբերյալ, ոչ մի հստակ տեղեկություն չշրջանառվեց կինոթատրոնի կողմից և լրատվամիջոցներում:

Ինչպե՞ս է ստացվում, որ նույն «ԸՆՏԱՆԵԿԱՆ կենտրոնի» էկրաններին կարելի էր դիտել Մարտին Սքորսեզեի «Գայլը Ուոլ Սթրիթից»  ֆիլմը, որը ևս ոչ պակաս բաց տեսարաններով  էր լի և այդ առումով  այնքան էլ չէր զիջում Լարսի «Nymphomaniac»-ին:

Վերջապես, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք. ի՞նչն է խանգարում այն անձին, ով չի ցանկանում դիտել ֆիլմը, որն իր մոտ ասոցացվում է միայն պոռնոյով:

Շարունակությունը՝ այստեղ