Մեր քաղաքական դաշտում ինչ-որ արդյունքի հասնելուց հետո ընկնում են խորը դեպրեսիայի մեջ


18:00 , 12 փետրվար, 2014

Մեր քաղաքական դաշտի մասով հստակ բնորոշում է տվել Օսկար Ուալդը: «Կյանքում կարող է լինել 2 ողբերգություն: Առաջին ողբերգության դեպքում դուք ստանում եք այն, ինչի մասին երազում եք: Երկրորդ ողբերգության դեպքում չեք կարողանում ձեռք բերել ձեր երազածը»:

Մեր քաղաքական դաշտում բոլորը երազում են, բոլորը վերլուծում, սակայն ինչ-որ արդյունքի հասնելուց հետո ընկնում են խորը դեպրեսիայի մեջ՝ կա՛մ անսպասելի հաջողությունից, կա՛մ դա նրանց չի բավարարում, ու այդ մեկը դեռ չամրագրած, անցնում են ուրիշ նպատակների իրականցմանը: Իսկ երբ չեն ստանում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, պարտադիր բողոքում եմ ու կարևոր չի՝ ինչի դեմ կլինի բողոքը: Հայաստանում պարտադիրների մեջ կարելի է մտցնել նաև բողոքը: