17:48 , 12 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տյառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության արարողություն: