17:28 , 12 փետրվար, 2014Ընդունենք` Տիգրան Սարգսյանը հրաժարական է տալիս և ինչ-որ մեկը նշանակվում է վարչապետ, ի՞նչն է փոխվելու, կամ ի՞նչ է անելու նոր վարչապետը, որը չի անում Տիգրան Սարգսյանը տնտեսության վիճակը բարելավելու ուղղությամբ: Այն ուժերը, որոնք պահանջում են վարչապետի հրաժարակը, նկարագրում են ստեղծված իրավիճակը, բայց չեն ասում `ինչպես դուրս գալ այս վիճակից: Դրանից կարելի է ենթադրել, որ սա զուտ քաղաքական պայքար է վարչապետի աթոռին տիրանալու, միգուցե ապագայում էլ ավելիին հասնելու համար: Իսկ եթե դա այդպես է` հասկանալի է դառնում նաև իշխող մեծամասնության կոմպրոմիսների չգնալու քաղաքականությունը:
Հ.Գ. Այս տեքստով ոչ թե ուզում եմ պաշտպանել Տիգրան Սարգսյանին, այլ կոչ եմ անում նրա հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին ներկայացնելու սեփական տեսլականը, սեփական քայլերը` տնտեսությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Եթե կան այդպիսի մոտեցումներ և ծրագրեր, ապա դրանք պետք է ներկայացնել հանրությանն ու պրոֆեսիոնալներին և նոր միայն պահանջել վարչապետի հրաժականը:
Ի դեպ, ցանկալի կլիներ լսել Բարգավաճի տեսակետը, թե ի՞նչ է փոխվել կառավարության կուրսում այն օրվանից, երբ ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ ետ կանչելով իր նախարարներին կառավարության կազմից: