18:13 , 12 փետրվար, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5 Գնացքի ամենավտանգավոր ուղևորը
Հարավային Կորեայի քաղաքացի Քիմ Դա Հենը ձախողակ էր: Այս միջին տարիքի տղամարդն անգամ աշխատանք չուներ: Ոչ ոք չէր լսել նրա մասին, և նա հայտնի դառնալու ամենատարօրինակ եղանակն ընտրեց: 2003 թ.-ին նա գնեց 6 դոլարի բենզին և նստեց գնացք: Երբ նրա ճանապարհորդությունն ավարտվեց, Հենն արդեն հայտնի մարդասպան էր:
Գնացքը կայարան հասնելուն պես Հենը բենզինով լեցուն կաթի տուփ վառեց ու նետեց այն իր հետ երթևեկող ուղևորների ուղղությամբ: Րոպեներ անց գնացքը բոցերի մեջ էր: Հակառակ կողմից մոտեցող գնացքը ևս մատնվեց հրդեհի: Խուճապահար վարորդը փակեց դռները՝ ներսում թողնելով ուղևորներին: Հաջորդ կես ժամում մահացավ 125 մարդ: Այն ժամանակ, երբ Հենը դատապարտվեց, զոհերի թիվը հասնում էր 198-ի:

Ջոն Սմիթը և Ջեյմս Փրեթը սիրեկաններ էին այն ժամանակ, երբ բոլորը նույնասեռականությունը գարշելի մեղք էին համարում: Նրանք վերջին մարդիկ էին, ովքեր Անգլիայում մահապատժի դատապարտվեցին նույնասեռականության համար: 1835 թվականն էր, երբ Սմիթին ու Փրեթին բռնացրին իրար հետ կենակցելիս: Նրանց բանտարկեցին: Կարճ դատավարությունից հետո դատավորը նրանց մահապատժի դատապարտեց: Այս նույնասեռական տղամարդկանց նոյեմբերի 27-ին կախաղան հանեցին Նյուգեթի բանտի բակում: Այս բանտարկյալների վերջին այցելուներից մեկը Չարլզ Դիքենսն էր, ով հետագայում նրանց բանտարկության մասին հուզիչ տողեր գրեց իր ստեղծագործություններից մեկում:
3 Ամենաերիտասարդ վարձու մարդասպանը
Թմրանյութերի վաճառքը ահռելի չափերի է հասնում Մեքսիկայում: Այն բազմաթիվ հանցագործությունների պատճառ է դարձել: Ամենասարսափելին այն է, որ թմրամիջոցների տարածմամբ զբաղվող հանցախմբերը հաճախ իրենց հանցավոր բիզնեսի մեջ ներքաշում են դեռահասների և դրդում նրանց մարդասպանությունների:
Լուգոն երբևէ դատապարտված ամենաերիտասարդ վարձու մարդասպաններից է: Նա դատապարտվել է ազատազրկման 14 տարեկանում: 2009 թ.-ին Լուգոն ձերբակալվեց Մեքսիկայի Մորելոս քաղաքում 4 մարդու գլխատելու և նրանց մարմինները կամրջից կախելու համար: Դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ Լուգոն իր առաջին զոհին սպանել էր դեռևս 11 տարեկանում: Նա մի տխրահռչակ հանցախմբի հետ պայմանավորվել էր ամիսը 200 դոլարով մարդասպանություններ գործել: Ձերբակալության ժամանակ տղայի հեռախոսի մեջ հայտնաբերեցին նրա տանջահար զոհերի լուսանկարները: Հաշվի առնելով Լուգոյի տարիքը և գործի հանգամանքները՝ Լուգոյին ընդամենը երեք տարվա ազատազրկման դատապարտեցին: Հանցախմբի անդամները Լուգոյին ստիպել էին թմրանյութեր ընդունել, սպառնացել սպանել նրան և ստիպել մարդասպանություններ գործել՝ զգուշացնելով, որ չենթարկվելու դեպքում հենց ինքը կդառնա նրանց հերթական զոհը:
Մինչև 1994 թ. Ջին Փոլ Աքայեսուն իրենից ոչինչ չէր ներկայացնում: Նա բնակվում էր Ռուանդայի Թաբա քաղաքում: 1990-ականների կեսերին Ռուանդան սովորական վայր չէր: Տարիներ շարունակ էթնիկական հողի վրա կոնֆլիկտներ էին լինում, սակայն իննսունականների կեսերին հասան դրանք իրենց գագաթնակետին: Այդ ժամանակ Թաբան մարդկության պատմության ամենակատաղի արյունահեղությունների կենտրոնը դարձավ:
Ռուանդայի ցեղասպանության առաջին շաբաթվա ընթացքում Աքայեսուն, իրեն հերոսի տեղ դրած, իր քաղաքը անվտանգ վայր հռչակեց՝ նշելով, որ անում է հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտա, որ քաղաքը հայտնվի պատերազմական վիճակի մեջ: Այնուամենայնիվ, սրանք սոսկ խոսքեր էին: 1994 թ. ապրիլի 18-ին Աքայեսուն ժողով հրավիրեց և պատերազմ հատարարեց հարևան տուտսիների վրա: Նրա հրամանով նրա ենթակաները տնից տուն էին գնում, տանջում ու սպանում երեխաներին և բռնաբարում կանանց: Արյունահեղությունից հետո Միջազգային քրեական դատարանը մեղադրանք ներկայացրեց նրա հասցեին, և 1998 թ.-ի սեպտեմբերի 5-ին մեղադրական դատավճիռ կայացվեց:
Թեպետ բռնապետի պաշտոնը հաճախ փոխանցվում է սերնդեսերունդ, դիկտատուրաները միապետություններից տարբերվում են նրանով, որ նրանցում իշխանության ղեկը հազվադեպ է հանձնվում երեխայի: Կիմ Ջոնգ Ունը քսանն անց էր, երբ նրան ընտրեցին իբրև գահաժառանգ: Սակայն 1971 թ.-ին, երբ Հաիթիի դիկտատոր Ֆրանսուա Դյուվալեն մահացավ, նրա որդի Ժան-Կլոդ Դյուվալեն անմիջապես տիրացավ իշխանությանը: Այդ ժամանակ նա դեռևս դեռահաս էր: Անգամ Ջասթին Բիբերն է ավելի հասուն, քան 19-ամյա Ժան-Կլոդը, ով այդ երիտասարդ տարիքում ստանձնեց մի ողջ ազգի կառավարումը: Ժողովրդի բախտը չբերեց, քանի որ չնայած իր անփորձությանն ու երիտասարդ տարիքին՝ նա ևս ծանր ճնշումներ էր գործում ժողովրդի վրա: Նա իր դաժանությամբ չէր զիջում իր հորը: Amnesty International-ը ներկայումս մեղադրում է նրան իր իշխանության օրոք գրանցված առևանգման դեպքերի, մարդկանց չարչարանքների, ապօրինի մահապատժի, ինչպես նաև խոշոր չափի գումարների հափշտակման մեջ: Նա այնքան վայրագ նախագահ էր, որ Հաիթիի ժողովուրդն ի վերջո ապստամբեց նրա դեմ, և 1986 թ.-ին նա զրկվեց իշխանությունից: Նա փախավ Ֆրանսիա՝ չմոռանալով իր հետ վերցնել իր հափշտակած ֆինանսական միջոցները: