17:05 , 12 փետրվար, 2014
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու կիպրացի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուն համատեղ կոմունիկյեում նշել են, որ ձգտում են ստեղծել միասնական Կիպրոս, որը որպես պետություն կլինի դաշնային, երկգոտի ու երկհամայնքային։
Եթե երկու առաջնորդների ցանկությունն իրական դառնա, ապա Եվրոպայում ականատես կլինենք հերթական պատի փլուզմանը, որի ծնունդ էր քառասունամյա անգագոնիստական հարաբերությունների, երբ առաջին պլան էր մղվում ազգային եսասիրությունը։
Ժամանակակից Եվրոպայի հիմքում քաղաքացիականությունն է, որը դրսևորվում է բաժանարար գծերը վերացնելու անհրաժեշտությամբ։