16:42 , 12 փետրվար, 2014
Aravot.am-ը գրում է.
Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց 15 ամսվա աշխատավարձը եւ տեղեկություն՝ գործարանի հետագա աշխատանքի մասին: Նրանք կառավարությանն են պատրաստվում հանձնել իրենց գրավոր պահանջները: «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը ներկայացրեց «Նաիրիտի» մեկ ամսվա աշխատավարձի բյուջեն, այն իր տվյալներով կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Նա հիշեցրեց, որ 2010-ի մայիսի 4-ին Չինաստանում բացվեց «Շանսի-Նաիրիտը»՝ հայկական կողմի 40% մասնաբաժնով, որտեղ բացման արարողությանը ներկա էր Սերժ Սարգսյանը: Արտաշես Ավետիսյանի խոսքով՝ 2013-ի դրությամբ, «Շանսի-Նաիրիտը» արտադրել է 40 մլն դոլարի քլորոպրենային կաուչուկ՝ եւ դա ընդամենը 9 ամսվա ընթացքում: «Ստացվում է՝ հայկական կողմի մասնաբաժինը 16 մլն դոլար է, «Նաիրիտի» մեկ ամսվա աշխատավարձը՝ 1 մլն դոլար: Ի՞նչ է ստացվում, եթե այդ 16 մլն-ն հասներ ճիշտ հասցեատերերին, գործարանի աշխատակիցները վաղուց պետք է ստացած լինեին իրենց 15 ամսվա աշխատավարձը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քլորոպրենային կաուչուկի գինը բարձրացել է միջազգային շուկայում, Երեւանում «Նաիրիտը» պետք է անհապաղ աշխատեր, այլ ոչ թե ծառայեր փողեր լվանալու միջոց ներկայիս կոռումպացված իշխանության համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ