16:16 , 12 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Վերջին մեկ ամսվա ընթացքում Facebook-ում իմ մի քանի ընկերները հրապարակավ հայտարարեցին այդ հարթակը լքելու և Google+ տեղափոխվելու մասին: Օրերս էլ իրական կյանքի ընկերներս ավետեցին, որ վաղուց Facebook-ում չեն (ֆրենդլիստից նրանց անհետանալն ինձ համար աննկատ էր մնացել):
Հայտնի սոցիալական հարթակը լքելու որոշման հիմնավորումը շատ պարզունակ է. պատճառը «ֆեյսբուքում տիրող գաղջ մթնոլորտն է»: Նրանք ովքեր հրապարակավ են լքել այդ հարթակը, իրենց «մանիֆեստում» են խոսել այդ մասին, իսկ աննկատ հեռացածներն արդեն ֆիզիկական շփումների ժամանակ են «սիրտը բացել»՝ մեզ շրջապատող վիրտուալ իրականության մասին: Իրականություն, որտեղ ճամբարավորված user-ները թաքնվելով բարիկադների ներսում (սեփական կորպորատիվ, կուսակցական և շահերի այլ վիրտուալ խմբերում) «բամբասում» ու «չարախոսում» են՝ արգելելով որևէ այլախոհի մուտքն իրենց տարածք, միաժամանակ իրական ու կեղծ օգտատերերով զանգվածային ասպատակությունների են ենթարկում հակառակ ճամբարի ներկայացուցիչներին:
Մի խոսքով՝ ֆեյսբուքում չկա դիալոգ, առկա են բազմաթիվ մոնոլոգներ և այդ բոլոր մոնոլոգները ունեն բացասական բովանդակություն՝ դրանցում դիմացինի թերություններն են և ոչ մի ինքնաքննադատություն ու գովեստի խոսք: Կարճ ասած՝ համատարած «գաղջ մթնոլորտ» է: Եվ մարդիկ կամ դրանց մի մասը միակ լուծումը տեսնում է Facebook-ից դուրս գալու ու այլ հարթակներում «ապրելու» մեջ: Թվում է թե որոշումը ռացիոնալ է, բայց…
Ամբողջ դժբախտությունն այն է, որ վերջին մեկ տասնամյակի ընթացքում մենք նախ զանգվածաբար հաստատվում էինք բլոգային հարթակներում, այնուհետև Одноклассники-ում, հետո՝ Facebook-ում, հիմա էլ մտածում ենք այլ տեղ գաղթելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ