16:00 , 12 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Իսպանիայի բնակչության 2/3-ը կողմ է միասեռ ամուսնություններին: Voice of the People կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ Իսպանիայում կաթոլիկների 43 տոկոսը կարծում է, որ միասեռ զույգերի պսակադրման կարգը պետք է տեղի ունենա եկեղեցում:
Հարցման տվյալներով՝ Իսպանիայի կաթոլիկների միայն 27 տոկոսն է դեմ հանդես գալիս միասեռ ամուսնություններին, 9 տոկոսը դեռ չի հստակեցրել իր վերաբերմունքը:
Միասեռ միություններին աջակցություն հայտնած 64 տոկոսից 43 տոկոսը կարծում է, որ նման զույգերը պետք է ամուսնանան եկեղեցով:
Հարցումն անցկացվել է ոչ միայն Իսպանիայում, իսպանալեզու ամերիկյան Univision հեռուստաալիքի պատվերով՝ հայտնում է Korrespondent.net-ը: