Դեռ մի քանի ամիս առաջ ասում էին, որ «Ռեալ»-ի պաշտպանությունը սարսափելի տեսք ունի. Ռամոս


15:06 , 12 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ատլետիկո»-ի դեմ դիմակայությունը: 

Հիշեցնենք, որ այն ավարտվել էր ընդհանուր 0:5 հաշվով (3:0, 0:2)՝ «Ռեալ»-ի հաղթանակով:

«Հյուրընկալվելիս «Ատլետիկո»-ի դեմ խաղերը շատ բարդ են: Այդ թիմն ընթացիկ մրցաշրջանում անհավանական արդյունքների հասավ:

Դեռ մի քանի ամիս առաջ ասում էին, որ «Ռեալ»-ի պաշտպանությունը սարսափելի տեսք ունի: Իսկ հիմա խոսում են մեր հուսալի խաղի մասին: Շատ լավ գիտենք՝ ինչ պետք է անել խաղադաշտում»,- հայտարարել է Ռամոսը: