14:54 , 12 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Հայաստանում 0-ից 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է: Բայց արի ու տես` պոլիկլինիկայում երեխային հաճախ զննում են, դեղորայք դուրս գրում ու դեղերի ցանկը տալիս ծնողի ձեռքը` հորդորելով դրանք ձեռք բերել սեփական միջոցներով:
Նախարարությունը նախատեսում է պոլիկլինիկաներում մատուցվող որոշ գործիքային ծառայությունների համար համավճար ներմուծել` դրանով նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Անապահովության շեմը 36-ից 30 բալի է իջեցվել, որը նշանակում է, որ լրացուցիչ 30 հազար, իսկ ընդհանուր առմամբ` 270 հազար մարդ կարող է օգտվել անվճար բուժօգնությունից:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ