14:48 , 12 փետրվար, 2014 1in.am-ը գրում է.
Նյու Յորքում մադամ Տյուսոյի թանգարանը ցուցանմուշային հավաքածուից հեռացրել է սկանդալային երգիչ Ջասթին Բիբերի մոմե արձանը: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ թանգարանի ղեկավարության որոշումը պայմանավորված է նրանով, որ արձանը վնասվել է երկրպագուների հաճախակի շոշափումներից:
Տնօրեն Բրետ Պիջենի խոսքով՝ թանգարանի աշխատակիցները վրդովված են Բիբերին հրաժեշտ տալու անհրաժեշտության պատճառով և հույս ունեն մոտ ապագայում ցուցանմուշների շարքում տեսնել «հասունացած» Ջասթինին: