Կիևի նախկին քաղաքապետն ու ԱԱԽ քարտուղարի նախկին տեղակալն արդարացվել են մայդանը ցրելու գործով


14:17 , 12 փետրվար, 2014

Ալեքսանդր ՊոպովLragir.am-ը գրում է.

Կիևի Պեչերյան շրջանային դատարանն արդարացրել է Կիևի նախկին քաղաքապետ Ալեքսանդր Պոպովին և Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Վլադիմիր Սիվկովիչին նոյեմբերի 30-ի գիշերը Եվրամայդանը ցրելու ժամանակ լիազարությունները չարաշահելու գործով, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Պոպովն ու Սիվկովիչն աշխատանքից հեռացվել էին դեկտեմբերի 14-ին: Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ավելի վաղ ասել էր, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակի աշխատասենյակում են եղել և ստիպել են նրան մայդանը ցրելու որոշում կայացնել: