15:15 , 12 փետրվար, 2014
Թվում է` արդեն սպառվել են դիզայներական մտքերը ամենօրյա այնպիսի ֆունկցիոնալ առարկաների համար, ինչպիսին սեղանները, աթոռներն ու դռներն են, սակայն ավստրիացի արվեստագետ Կլեմենս Թորգլերը իր հետաքրքիր նախագծով կոտրել է այդ կարծրատիպը: Նրա 4 վահանակներից կազմված դուռը կոչվում է «Էվոլյուցիայի դուռ» ու բացվում ու փակվում է զարմանալիորեն «նրբագեղ» ձևով՝ ընդամենը փոքրիկ հպման միջոցով ծալվելով ինչպես թղթի կտոր: Թորգլերն նախագիծն ավելի շատ նման է կինետիկ քանդակի, քան ֆունկցիոնալ դռան, սակայն, թերևս, ոչ ոք դեմ չէր լինի այսպիսի դուռ ունենալ իր տանը:

