Facebook-ն ընդառաջել է որդեկորույս հոր խնդրանքին. հուզիչ տեսանյութ


14:30 , 12 փետրվար, 2014

Վերջերս Facebook սոցցանցի ստեղծման տարեդարձի հետ կապված սոցցանցը անհատական նվերներ էր պատրաստել օգտատերերի համար` «look back» (հետ նայիր) տեսանյութեր պատրաստելով բոլոր օգտատերերի համար: ԱՄՆ Միսուրրի նահանգից մի տղամարդ Facebook սոցցանցին է դիմել՝ իր մահացած որդու համար նույնպես պատրաստել «look back» տեսանյութը:
Սեյնթ Լյուիսից 46-ամյա Ջոն Բերլինը YouTube սոցկայքում Ցուկերբերգին ուղղված տեսանյութ էր վերբեռնել հաղորդագրություն՝ իր մահացած որդու համար «look back» տեսանյութը պատրաստելու խնդրանքով:

Memories: John Berlin with his son, Jesse, who died in his sleep in 2012

Ջոն Բերլինը որդու` Ջեսի Բերլինի հետ:

Տեսանյութը մեծ տարածում է գտնում Ֆեյսբուքում: YouTube-ում վերբեռնած տեսանյութը 1,5 միլիոնից ավել դիտումներ է ունեցել: Հայրը տեսանյութում խոսում է որդու երաժշտական խմբի շապիկով. «Դուք երբևէ ինչ-որ խենթ բան արե՞լ եք, երբ այլևս չեք իմացել, թե ինչ կարող եք անել. դա հենց այն է, ինչ ես հիմա անում եմ»,- նշել է Բերլինը՝ ավելացնելով, որ իր տղան մահացել է 2012թ.-ին ու դրանից հետո հարազատները չեն կարողացել տեսնել տղայի ֆեյսբուքյան էջը, քանի որ սոցցանցը ապաակտիվացնում է մահացած մարդկանց հաշիվները ու տեղեկատվությունը չի տրամադրում որևէ մեկին, իսկ հիմա նա դիմում էր Ցուկերբերգին՝ տղայի «look  back» տեսանյութը դիտելու համար: Այն կարող եք դիտել ստորև՝ հուզիչ այս տեսանյութում:

 

Facebook-ն արձագանքում է հոր խնդրանքին ու համացանցի բազմաթիվ օգտատերերի արձագանքին ու տղայի համար պատրաստում տեսանյութը, որը կարող եք դիտել ստորև:

Տղայի հայրը` Ջոն Բերլինը, նշել է, որ իր 21-ամյա տղան մահացել է բնական պատճառներով ու նրա դիահերձման արդյունքների համաձայն պարզ չի եղել մահվան ստույգ պատճառն ու ավելացրել, որ երբեք չես կարող վստահ ու ապահովագրված լինել մահից` խորհուրդ տալով ամեն օր ասել մեր երեխաներին, որ սիրում ենք ու գրկենք-համբուրեք նրանց: