Վրաստանի եվրոպական ընտրությունը ենթակա չէ վերանայման. Իրակլի Ղարիբաշվիլի


13:26 , 12 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Վրաստանն ամուր է կանգնած եվրոպականացման ճանապարհին, և այդ ընտրությունը ենթակա չէ վերանայման: Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մենք ունենք վրաց ժողովրդի աջակցությունը: Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ Վրաստանի եվրաինտեգրացման գործընթացն անշրջելի է դարձել: Մենք պարզորոշ հավաստել ենք, որ այդ գործընթացը չի վերանայվելու»,-հավելել է Ղարիբաշվիլին:

Նա նշել է, որ «Եվրամիությունը պատրաստ է գերազանցել բոլոր ռեկորդները և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրել 2014 թվականի օգոստոսին»: