Օլիմպիական բանկրոտ


13:15 , 12 փետրվար, 2014
Օլիմպիական խաղերը ոչ միայն սպորտային տոն են, այլ նաև իր ողջ հմայքով ներկայանալու և զբոսաշրջիկնրի ուշադրությունը գրավելու հրաշալի հնարավորություն այն երկրի և քաղաքի համար, որտեղ անց են կացվում խաղերը: Սակայն ոչ միշտ է, որ օլիմպիական խաղերը արդարացնում են կազմակրպիչների` ֆինանսական բումի հետ կապած հույսերը: Եվ այսպես, Libo.ru կայքը ներկայացրել է այն երկրները, որոնք օլիմպիական խաղերից հետո ունեցել են բավականին մեծ ֆինանսական կորուստներ.

1976 թ. ամառային օլիմպիական խաղեր, Մոնրեալ
Եկամուտ - 120.000.000 կանադական դոլար (110.000.000 ամերիկյան դոլար)
Ծախսեր - 920.000.000

1998 թ. ձմեռային օլիմպիական խաղեր, Նագանո
Եկամուտներ - նշվում է միայն, որ եկամուտներն ավելի քիչ էին, քան ծախսերը 
Ծախսեր - 10,5 միլիարդ դոլար

2000 թ. ամառային օլիմպիական խաղեր, Սիդնեյ
Եկամուտներ - կրկին ավելի քիչ, քան ծախսերը
Ծախսեր - 3,8 միլիարդ դոլար

2004 թ. ամառային օլիմպիական խաղեր, Աթենք
Ծախսեր - 15 միլիարդ դոլար
Որոշ փորձագետներ կարծում են, որ 2009 թվականին Հունաստանում ֆինանսական ճգնաժամի արմատները պետք է փնտրել 2004-ի «ճիշտ» կազմակերպված խաղերում:

2006 թ. ամառային օլիմպիական խաղեր, Տորինո
Վերջիվերջո կազմակերպչական կոմիտեն հրաժարվեց խաղերն անցկացնելու իրավունքից, սակայն երկրի բյուջեում ճեղք առաջացավ` մոտ 49 միլիոն դոլարի չափով

2010 թ. ձմեռային օլիմպիական խաղեր, Վանկուվեր
Ծախսեր - 1 միլիարդ դոլար