13:06 , 12 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դադարեցրել են 41 էլեկտրոնային պարբերականների գործունեությունը: Այս մասին հայտնում է «Իտառ-տասս»-ը` հղում կատարելով Sky News Arabya-ին:
«Հիմնական պատճառը այս թերթերի ու բլոգների արտոնագրության բացակայությունն էր, ինչպես նաև այն, որ նրանք հասարակությունում ընդվզումներն են առաջացնում»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի մշակույթի և տեղեկատվության նախարար Աբդել Ազիզ Ալ-Մուլհեմը` ավելացնելով, որ դրանք փակելը խնդիրները լուծելու լավագույն տարբերակն է:
«Նախարարության ընտրած ճանապարհը հօգուտ բոլորի է, այսպես մշակվելու է պատասխանատու խոսքի ազատությունը»,-նշել է նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ