Շատ գոհ եմ «Բորուսիա»-ի ցուցադրած խաղից. Կլոպ


13:00 , 12 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է մնացել իր սաների ցուցադրած խաղից:

«Սաներս իսկապես հիանալի խաղ ցուցադրեցին, և այն երկրորդն էր 2014 թվականին: Ավելի լավ խաղալ պարզապես հնարավոր չէր: Սա վկայում է այն մասին, որ «Բորուսիա»-ն ճիշտ ուղու վրա է: 

Մեզ հաջողվում էր օգտվել մրցակցի սխալ կատարած յուրաքանչյուր փոխանցումից: Մանավանդ գոհ եմ առաջին 70 րոպեներին սաներիս ցուցադրած խաղից: Նշեմ, որ երկու թիմերն էլ հաղթանակի էին ձգտում»,- ասել է Կլոպը: