Շուկայում ժամկետանց ձվի առկայությունը տնտեսվարողի անփութության հետևանք է. ՍԱՊԾ


12:28 , 12 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ ձվի շուկայում առանց մակնշման և ժամկետանց ձու է հայտնաբերվել, ինչը պայմանավորեց միայն տնտեսվարողի անփութությամբ:

Ժամկետանց ձվի հայտնվելը կարող է լինել մի քանի շղթայի անփութության պատճառով: Իսկ հայտնաբերված խմբաքանակներն այնքան փոքր են եղել, որ կարող ենք ասել, որ զուտ անփութության հետևանքով է եղել»,– ասաց նա:

Բանախոսի ներկայացմամբ՝ ձուն արտադրության օրվանից 25 օր է պիտանի օգտագործման համար, իսկ շուկայում ամբողջ աղմուկն առաջացել է նրանից, որ ներկրված ձվի վրա մակնշված էր 60 օր պիտանելիության ժամկետ, մինչդեռ Հայաստանում սահմանված է 25 օր:

Վահե Դանիելյանը նաև անհեթեթ համարեց լուրերը, թե Հայաստան կարող է մտնել ժամկետանց սնունդ: Իսկ այդ ձուն մտել է Հայաստան դեռ 25 օրը չլրացած:

Լրագրողների դիտարկմանը, թե փետրվարի 5-ին արդեն լրացված է եղել 25 օրը, ՍԱՊԾ ներկայացուցիչն ասաց, որ նման բան չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ