12:22 , 12 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
«Մենք դեմ ենք բաժանարար գծերի քաղաքականությանը, ուստի գտնում ենք որ Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ Օվկիանոս: Մենք շարունակում ենք հանձնառու լինել Արևելյան գործընկերության շրջանակում մեր պարտավորություններին: Հավատում ենք, որ 2014 թվականը կնախանշի Արևելյան գործընկերության նոր փուլի սկիզբ՝ ավելի արդյունավետ քաղաքական գործընկերության զարգացմամբ»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարաբերություննրի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում նախօրեին ունեցած իր ելույթում ասել է ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Այս մասին հայտնում են ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպառլամենտի մեր գործընկերներին մեր հանդիպումը պատշաճ կերպով կազմակերպելու և կառուցողական աշխատանքային մթնոլորտի ապահովման համար: Ողջունում եմ ներկայացված զեկույցի նախագծի հեղինակներին` պարոն Դոլիձեին և պարոն Պրոտասևիչին հետաքրքիր ու օգտակար զեկույցի նախագիծ պատրաստելու համար:
Գործընկերային խորը և ընդլայնված հարաբերությունները ԵՄ-ի և Արևելյան գործընկերության անդամ-պետությունների հետ եղել և մնում են ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր վեկտորներից մեկը: Եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և մշակութային կապերի ամրապնդումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ